Четверг, 16.05.2024
ARAMIKBLOG.DO.AM
KAYFMP333.DO.AM
Меню сайта
Мини-чат
Block title
Статистика

ՕՆԼԱՅՆ 1
ՀՅՈԻՐ 1
ԳՐԱՆՑՎԱԾ 0
Календарь
«  Декабрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Block title
/* Module Part Menu */ .catsTable {} .catsTd {border:1px solid #3a75c4; margin: 2px; padding: 2px 2px 2px 5px; background: #000000;} // .catName {font-family:Verdana,Tahoma,Arial,Sans-Serif;font-size:11px;} .catNameActive {font-family:Verdana,Tahoma,Arial,Sans-Serif;font-size:11px;} .catNumData {font-size:7pt;color:#0000FF;} .catDescr {font-size:7pt; padding-left:10px;} a.catName:link {text-decoration:none; color:#0000FF;} a.catName:visited {text-decoration:none; color:#0000FF;} a.catName:hover {text-decoration:none; color:#0000FF;} a.catName:active {text-decoration:none; color:#0000FF;} a.catNameActive:link {text-decoration:none; color:#0000FF;} a.catNameActive:visited {text-decoration:none; color:#0000FF;} a.catNameActive:hover {text-decoration:underline; color:#0000FF;} a.catNameActive:active {text-decoration:underline; color:#0000FF;} /* ----------------- */
DRUZYA
Create your own banner atmybannermaker.com!
Create your own banner at mybannermaker.com!
ARMSTATUSIK.DO.AM
Block title
Block title
Главная » 2011 » Декабрь » 10 » ԻՆՉ ԵՆ ՊԱՏՄՈՒՄ ՄԱՏՆԵՐԸ
13:46
ԻՆՉ ԵՆ ՊԱՏՄՈՒՄ ՄԱՏՆԵՐԸ


Պարզվում Է, որ մարդու մասին տեղեկություն կարող են տալ ոչ մի­այն ձեռքի ափի վրայի գծերը, այլ նաև մւստները։ Ուշադիր նայելով ու­րիշների ձեռքերին, նկատելի Է, որ մատները տարբերվում են երկարու­թյամբ, հաստությամբ, կորության աստիճանով և այլ հատկանիշնե­րով։ Իր «Ձեռնագուշակություն սիրահարների համար» գրքում Նաթանիել Աթմանը պատմում Է, թե ինչպես մատներից յուրաքանչյուրն օգ­նում Է բացահայտել մարդու բնավորությունը։

Ահա ինչ են ասում դրանք։

Բթամատ
Դա մեր ես-ի խորհրդանիշն Է։ Փորձեք այն առանց հատուկ ջանքերի հեռացնել մյուս մատներից։ Եթե միայն սուր անկյունով եք կարողա­նում հեռացնել, նշանակում Է դուք բնավորությամբ շփվող, մարդամոտ ու մեծահոգի եք, հեշտությամբ եք հարմարվում կյանքի պայմաններին։ Եթե այդ անկյունը 90 աստիճան Է և ավելի, դուք հակված եք շռայլու­թյան, կամքի ուժի պակաս եք զգում և դժվարանում եք հավատարմու­թյան պահպանման հարցում։Եթե բթամատը դժվարությամբ կամ ընդհանրապես չի շեղվում բո­լոր ուղղություններով, ապա դա խոսում Է համառության և հաշվենկա­տության մասին։ Բայց դա ունի նաև իր դրական կողմերը, այդպիսի մարդիկ սովորաբար տիրապետում են մեծ պատասխանատվության, հուսալի են և շատ կայուն։

Ցուցամատ
Սա խորհրդանշում Է պատվասիրությունը, հմայքը և առաջնորդային հատկանիշները։ Եթե ձեր ցուցամաւոը երկար Է մատանեմատից, ապա դուք ծնվել եք առաջնորդ լինելու, պատասխանտվությունը ձեր վրա վերցնելու և մարդկանց ձեր ետևից տանելու համար։ Իսկ եթե ձերցուցամատը թեքված է դեպի միջամատը, ապա այն խոսում է ձեր խան­դոտ բնավորության մասին։ 

Միջամատ
Այս մատը կօգնի ձեզ ինքնավերլուծություն անցկացնել։ Ուղիղ մի­ջամատը խոսում է հուզական կայունության մասին։ Այն դեպքում, երբ ցուցամատի կողմը թեքվածը խոսում է անմիջական, մարդամոտ բնա­վորության մասին, մատանեմատի կողմի թեքվածը հաստատում է, որ դուք ինքնահաստատման կարիք եք զգում և սիրում եք միայնության մեջ լինել։

Մատանեմատ
Մատանեմատը խոսում է ձեր ընդունակությունների մասին։ Եթե այն երկար է ցուցամատից, դուք շատ հեշտությամբ հաջողության կհասնեք։ Ուղիղ մատանեմատը որոշում է մարդկային բնավորություն­ների հմուտ գիտակին, իսկ միջամատի կողմը թեթևակի թեքվածը, ընդ­հակառակը, խոսում է մարդկանց նկատմամբ վերաբերմունքի որոշա­կի նաիվության մասին։ Եթե մատանեմատը կտրուկ ձևով է թեքված դե­պի միջամատը, դուք ազարտային մարդ եք և սիրում եք ռիսկի դիմել։

Ճկույթ
Ճկույթը բնութագրում է մարդկանց հետ ազատ շփման ձեր ունա­կությունը։ Եթե այն հասնում է մատանեմատի վերին հոդին, դուք մարդկանց հետ հեշտությամբ կկարողանաք հարաբերություններ ստեղծել, եթե ոչ, ապա դուք դժվարություններ կունենաք ձեր զգաց­մունքներն արտահայտելիս։ Ուղիղ ճկույթը խոսում է այն մասին, որ դուք անկեղծ եք, ռոմանտիկ Լւ հակում չունեք բիզնեսի նկատմամբ։ Մատանեմատի ուղղությամբ թեթևակի թեքված ճկույթը խոսում է ձեր դիվանագիտական ունակությունների և կյանքից «գլուխ հանելու» մասին։
Просмотров: 538 | Добавил: ADMIN(ARAMIK) | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ANJNAKAN EJ
Четверг
16.05.2024
22:56

[ Управление профилем ]
WMLINK.RU
Block title
Block title
Block title



Block title

Block title
Block title
Block title
Block title
Block title
ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈԻՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈԻՄ ԵՆ ԱՐԱՄԻԿ ՀՈՊԱՐԻՆ © 2024
Бесплатный конструктор сайтов - uCoz