Главная » 2011»Декабрь»20 » Ինչպես խաղալ համակարգչային խաղեր ընկերների հետ ինտերնետի միջոցով
22:15
Ինչպես խաղալ համակարգչային խաղեր ընկերների հետ ինտերնետի միջոցով
Եթե հոգնել եք խաղալ համակարգչի արհեստական ուղեղի հետ և ցանկանում եք խաղալ իրական մարդկանց հետ, ապա գոյություն ունեն մի քանի ծրագրեր, որոնց միջոցով կարող եք դա անել: Այսօր կխոսենք GameRanger ծրագրի մասին, որը իր մեջ ներառում է բազմաթիվ ֆունկցիաներ: Ծրագրում գրանցվելուց հետո հայտնվում է ցուցակ, որտեղ ցուցադրվում են տվյալ պահին հասանելի խաղերը, որոնց վրա սեղմելով կարող եք սկսել խաղալ:
1. Ներբեռնեք ծրագիրը այստեղից: 2. Գրանցվեք և ստեղծեք նոր պրոֆիլ ծրագրի մեջ: Հետո ակտիվացրեք գրանցումը էլեկտրոնային հասցեի միջոցով: 3. Ծրագրի մեջ գրեք ձեր տվյալները և մուտք գործեք:
1. Խաղի անվանումն է
2. Այն օգտագործողի անվանումը, ով ստեղծել է սերվեր: 3. Խաղի բացատրությունը 4. Ping-ի արագությունը 5. Քանի հոգի կարող է մտնել խաղի մեջ(ձախ կողմ) և քանի հոգի է տվյալ պահին խաղի սենյակում (աջ կողմ) 6. Այս սյունակում կանաչ նշանի հայտնվելու դեպքում չեք կարող մտնել այդ խաղի մետ, քանի որ խաղը ստեղծողը արգելել է այլ օգտագործողներին հետագայում խաղի մեջ մտնելը: 7. Կողպեքի դեպքում պետք է գրեք գաղտնաբառ: Գաղտնաբառը դնում է խաղը ստեղծողը, որպեսզի օտար մարդիկ չմտնեն սենյակ: 9. Ընկերների ցուցակն է: Կարող եք օգտագործողներին դարձնել ձեզ ընկեր և ցանկացած պահի խոսել նրանց հետ կամ տեսնել ծրագրի մեջ են, թե ոչ: Եթե ցանկանում եք միանալ այլ մարդկանց կողմից ստեղծված սենյակների, ապա երկու անգամ click արեք այդ սենյակների վրա: Իսկ եթե ցանկանում եք նոր սենյակ ստեղծել, որին կմիանան այլ օգտագործողներ ապա անհարժեշտ է սեղմելHost Game: Հետո ընտրել համակարգչի մեջ առկա այն խաղը, որը կարող եք ծրագրի միջոցով խաղալ, հետո լրացրեք սենյակի մնացած պարամետրերը և սեղմեք OK: Սենյակում խոսելուց հետո բացվում է խաղը, որտեղ պետք է մտնեք տվյալ խաղի ցանցային ռեժիմի բաժինը և սկսեք խաղալ: