Понедельник, 07.07.2025
ARAMIKBLOG.DO.AM
KAYFMP333.DO.AM
Меню сайта
Мини-чат
Block title
Статистика

ՕՆԼԱՅՆ 1
ՀՅՈԻՐ 1
ԳՐԱՆՑՎԱԾ 0
Календарь
«  Декабрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Block title
/* Module Part Menu */ .catsTable {} .catsTd {border:1px solid #3a75c4; margin: 2px; padding: 2px 2px 2px 5px; background: #000000;} // .catName {font-family:Verdana,Tahoma,Arial,Sans-Serif;font-size:11px;} .catNameActive {font-family:Verdana,Tahoma,Arial,Sans-Serif;font-size:11px;} .catNumData {font-size:7pt;color:#0000FF;} .catDescr {font-size:7pt; padding-left:10px;} a.catName:link {text-decoration:none; color:#0000FF;} a.catName:visited {text-decoration:none; color:#0000FF;} a.catName:hover {text-decoration:none; color:#0000FF;} a.catName:active {text-decoration:none; color:#0000FF;} a.catNameActive:link {text-decoration:none; color:#0000FF;} a.catNameActive:visited {text-decoration:none; color:#0000FF;} a.catNameActive:hover {text-decoration:underline; color:#0000FF;} a.catNameActive:active {text-decoration:underline; color:#0000FF;} /* ----------------- */
DRUZYA
Create your own banner atmybannermaker.com!
Create your own banner at mybannermaker.com!
ARMSTATUSIK.DO.AM
Block title
Block title
Главная » 2011 » Декабрь » 27 » 2012 թ. աստղագուշակ
14:13
2012 թ. աստղագուշակ
2012 թ. ղեկավարելու է Ջրային սև վիշապը: Միֆական այս կերպարն ունի շատ ուժեղ կամք և կենդանակերպի մյուս նշաններից տարբերվում է իր ոչ ստանդարտությամբ, խնդիրներն ստեղծագործաբար լուծելու կարողությամբ: 
Տարին խոստանում է լինել բարդ, բայց շատ հետաքրքիր:
Վիշապը կարող է աննկարագրելի բարգավաճում պարգևել գործերում, տալ հաջողություն և նյութական բարեկեցություն, բայց նաև վերցնել ավելի վաղ կուտակածը, եթե մարդը ծույլ է, պասիվ ու ձանձրալի:
Ջրային սև վիշապի տարին բարենպաստ կլինի ստեղծագործելու համար` բոլոր ուղղություններով: Տարվա տերը բարեհաճ է շնորհալի, օժտված ու ակտիվ մարդկանց հանդեպ, ովքեր կարող են և սիրում են գործ ունենալ կրակի հետ, աշխատել ոգևորությամբ, ստեղծագործական մոտեցումով և երևակայությամբ:
Վիշապի անունը` Լուն: Տարերքը` ջուր: Տարրը` ծառ: Գույնը` սև, ոսկի, կապույտ:

ԽՈՅ: Ջրային սև վիշապի տարում շատ ակտիվ կլինեք: Տարին բարենպաստ հնարավորություններ կընձեռի ինքնաարտահայտվելու, ունակություններն ու կարողությունները մասնագիտական գործում կիրառելու համար: 2012-ը Խոյին հնարավորություն կտա սեփական ճակատագիրն առնել իր ձեռքը և թույլ չտալ այլ մարդկանց կամ հանգամանքներին ղեկավարել իրեն: Բախտը կժպտա Խոյին, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչում պետք է հույսը դնել հաջողության վրա: Հաջողություն կբերի միայն քրտնաջան աշխատանքը:

ՑՈՒԼ: Եկող տարի շատ կլինեն անլուծելի թվացող խնդիրները: Ուստի պետք է հանգստություն պահպանել ցանկացած իրավիճակում: Քանի որ 2012 թ. սկզբին ձեր բոլոր պլանները կարող են արմատապես փոխվել, ձմռանը նոր գործեր մի ձեռնարկեք: Այդ ժամանակը նպաստավոր կլինի անցած տարվանից մնացած գործերը կարգավորելու համար: Հաջողության հասնելու համար կօգնի մտերիմների աջակցությունը: Ուստի ամրացրեք ընկերական ու գործընկերային կապերը, նաև ձեռք բերեք նորերը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ: Գալիք տարում հաշվետու կլինեք նախորդ գործերի համար: Հնարավոր է` հայտնվեք մի վիճակում, երբ ինչ որ ձեռնարկեք, շուռ գա ձեր դեմ: Սակայն հուսահատվել պետք չէ` տարին կստուգի ձեր դիմացկունությունը, բայց անպայման կընձեռի հեռանկարային հնարավորություններ: Հրաժարվեք կարծրատիպերից, արտահայտեք սեփական տեսակետը: Գործերում նույնպես ընթացեք ձեր ուզած ճանապարհով, ոչ թե կրկնօրինակեք ուրիշներինը:

ԽԵՑԳԵՏԻՆ: Վիշապի տարին փոփոխություններ կբերի ոչ միայն մասնագիտական գործունեության մեջ և անձնական կյանքում, այլև ձեր աշխարհայացքում, սովորույթներում և նույնիսկ ցանկություններում: Ձեր կայացած կյանքը կարող է մեկ օրում փոխվել` վախեցնելով իր անորոշությամբ ու իրադարձությունների արագությամբ: Բայց հիշեք, որ 2012 թ. սպասվող բոլոր փոփոխությունները կլինեն դրական: Ուստի պետք չէ երկյուղել, հակառակը` փորձեք աջակցել դրանց իրականացմանը: 

ԱՌՅՈՒԾ: Ձեզ հաջողություն է սպասվում բոլոր այն գործերում, որ կձեռնարկեք: Հատկապես մեծ հաջողության կհասնեն պետական համակարգում աշխատողները: Եկող տարվա հենց սկզբից վերանայեք ձեր հարաբերությունները շրջապատի հետ: Անհրաժեշտ է ավելի մեղմ և լոյալ լինել մարդկանց նկատմամբ, որպեսզի արդյունավետորեն օգտագործեք ձեր կապերը: Սեփական հնարավորությունների հորիզոնները կընդլայնեք միայն այն ժամանակ, երբ կանսաք այլոց կարծիքին, կլսեք զրուցակիցներին ու կկիրառեք նրանց փորձը ձեր կյանքում:

ԿՈՒՅՍ: Աշխատանքում գործերը հաջող ընթացք կստանան: Կհաստատեք գործնական շահավետ հարաբերություններ, ձեռք կբերեք նոր ընկերներ, կկազմակերպեք անձնական կյանքը: Մինչև ձմռան ավարտը ուշադրության կենտրոնում պահեք առաջնահերթ խնդիրների կարգավորումը: Ամռան վերջին շահույթ ստանալու հնարավորությունը կմեծանա:

ԿՇԵՌՔ: Եկել է «բերքահավաքի ժամանակը. ողջ տարվա ընթացքում կքաղեք նախկինում կատարած աշխատանքի պտուղները: Մարտն ու ապրիլն ամենաեռուն շրջանն են: Հենց այդ ընթացքում են հնարավոր ֆինանսական հաջողակ գործարքներ: Իսկ նոյեմբերին զգույշ եղեք` սխալվելու հավանականությունը մեծ է: Անձնական կյանքը նույնքան «խիտ չի լինի, բայց հետաքրքիր զարգացումներից չեք խուսափի: Իսկ ընդհանրապես ավելի շատ արտաքին, քան ներքին հանգստության շրջան կլինի:

ԿԱՐԻՃ: Կարիերայի առումով այնքան էլ հեռանկարային տարի չէ: Աշխատանքային առաջընթաց հնարավոր է, բայց` մեծ զոհողությունների գնով: Թռիչքների հույս պետք չէ ունենալ: Մայիսն ու հունիսն ամենաբարենպաստ ամիսներն են. հնարավորությունը ձեռքից բաց չթողնեք: Տարին խոստանում է նպաստավոր լինել ֆինանսական առումով, համենայնդեպս, կարելի է վստահ լինել, որ ջանքերը զուր չեն անցնի: Իսկ անձնական հարաբերությունների համար տարին չափազանց բարենպաստ կլինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ: Գալիք տարին խոստանում է հաջողություններ աշխատանքում: Առաջընթացը ոչ միայն հնարավոր է, այլև անխուսափելի: Հաջողությունը հիմնականում պայմանավորված կլինի նրանով, թե շրջապատում ձեզ ինչպես են ընդունում: Ուստի մտածեք գործնական շահավետ հարաբերություններ հաստատելու մասին: Միակ ժամանակահատվածը, որ ուշադրություն և զգուշություն կպահանջի, հոկտեմբերի երկրորդ կեսն է:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ: Տարին հաջող կլինի, եթե կարողանաք ձերբազատվել պահպանողական մտածելակերպից և շատ բաների նոր հայացքով նայեք: Այդ դեպքում բախտը ձեզ կժպտա, և հաջողությունները երկար սպասել չեն տա: Ցանկացած գործ կարվի արագ և արդյունավետ, եթե անհրաժեշտ ուշադրություն դարձնեք գործնական շփումներին, գործընկերների հետ հարաբերություններին: Պետք չէ վախենալ փոփոխություններից: Պետք է միայն ուշադիր հետևել գործերի ընթացքին և ժամանակին շտկել սխալներն ու թերությունները:

ՋՐՀՈՍ: Գալիք տարին կդառնա այն ամեն լավի շարունակությունը, որը եղել էր անցնող տարում: Փոփոխությունները միայն դրական կլինեն: Հաջող կլինեն շատ ձեռնարկներ: Երբեմն ինքներդ կզարմանաք ձեր ձեռքբերումներից: Ֆինանսական առումով բարենպաստ տարի է: Եկամուտները կայուն կլինեն: Այդ առումով առավել նպաստավոր կլինեն մարտն ու նոյեմբերը: Ընտանեկան կյանքում անհանգստության առիթներ չեն լինի: Իսկ միայնակներն իրենց երկրորդ կեսին կգտնեն տարվա սկզբին կամ աշնանը:

ՁԿՆԵՐ: Աշխատանքի առումով ամենահեշտ տարին չէ: Ինչ-ինչ հաջողությունների կհասնեք, բայց մեծ ջանքերի գնով միայն: Թեպետ ինտուիցիայով օժտվածներին կհաջողվի այնպես ազդել իրավիճակի վրա, որ նպատակին հասնելու համար անհրաժեշտ լինի միայն ընթանալ հոսանքի հունով: Հիշեք, որ լավ գաղափարներ կհղանաք միայն այն դեպքում, երբ կկարողանաք ճիշտ եզրակացություններ անել անցած օրերի փորձից: Հաջողակ կլինեն փետրվարին ու մարտին ձեռնարկած գործերը:
Просмотров: 610 | Добавил: ADMIN(ARAMIK) | Теги: ASTXAGUSHAK | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ANJNAKAN EJ
Понедельник
07.07.2025
04:37

[ Управление профилем ]
WMLINK.RU
Block title
Block title
Block title



Block title

Block title
Block title
Block title
Block title
Block title
ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈԻՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈԻՄ ԵՆ ԱՐԱՄԻԿ ՀՈՊԱՐԻՆ © 2025
Бесплатный конструктор сайтовuCoz