Главная » 2011»Декабрь»25 » Լվացքի մեքենայում հայտնված կատուն մեկ ժամ տեւած լվացքից հետո կենդանի է մնացել
11:20
Լվացքի մեքենայում հայտնված կատուն մեկ ժամ տեւած լվացքից հետո կենդանի է մնացել
«Արքայադուստր» անունով երկու ամսական կատուն, որը հայտնվել էր լվացքի մեքենայում, կենդանի է մնացել մոտ մեկ ժամ տեւած լվացքից հետո: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով The Daily Mail-ին, տանտիրուհին չի նկատել, որ կատուն մտել է մեքենայի մեջ եւ թաքնվել շորերի մեջ:
Շոտլանդիայի Աբերդին քաղաքի բնակչուհի Սյուզան Գորդոնը առանց որեւէ կասկածի, հանգիստ փակել է լվացքի մեքենայի դուռն ու միացրել մեքենան:
Միայն մեկ ժամից հետո, բացելով դուռը, նա նկատել է իր սիրելի փիսիկին: Նրանից արյուն է հոսել եւ աչքերը ջրակալել են լվացքի փոշուց: Կենդանաբույժը կատվին զննելուց հետո հայտարարել է, որ ոչ մի լուրջ վնասվածք կենդանին չունի, իսկ երկու ժամ անց կատուն լրիվ վերականգնվել է: