Վերջապես կայացավ Մանկական Եվրոտեսիլ 2011-ը, որին ոմանք անհամբեր սպասում էին: Հաղթղ ճանաչվեց Վրաստանը ներկայացնող խումբը, որը իրոք արժանի էր դրան:
Հենց սկզբից մտադրություն չունեի այն դիտել, սակայն երգերը լսելով հետաքրքրվեցի, թե ովքեր են երգում և թե ինչպես են երգում: Չնայած ես վոկալի մասնագետ չեմ, սակայն կարծում եմ բոլորն էլ հասկացան թե որը որից հետո է: Հենց սկզբից ինձ դուր եկան Մոլդովայի, Նիդեռլանդների (Հոլանդիա) և Վրաստանի ներկայացուցիչները: Սակայան հիմնականում ցանկանում էի, որպեսզի հաղթեն Հոլանդացիները: Եվ չնայած այդպես չեղավ, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ վրացիները զուտ իրենց երգով (չհաշված քաղաքական ֆինդուֆլուշկեքը) արժանի էին հաղթանակի: Իսկ երգերին կանդրադառնամ ավելի ուշ: